ՔՆՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ)  կողմից հրապարակված պետգնումների շրջանակներում խախտումներ կատարած բուժհաստատությունների գործով նյութեր են նախապատրաստվում ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշպանության վարչությունում: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանից: Հիշեցնենք, որ հոկտեմբերին ՏՄՊՊՀ-ն հրապարակել էր մի քանի տասնյակ բուժհաստատությունների անուններ, որոնք 2011-ի պետգնումների շրջանակներում դեղամիջոցներ էին ձեռք բերել առանց համապատասխան մրցույթ անցկացնելու:  «Սակայն ստացված գրությանը կից ՏՄՊՊՀ-ն չէր ներկայացրել նաեւ հիմքերը: Նոյեմբերի 23-ին ստացել ենք այդ նյութերը, եւ հիմա դրանց ուղղությամբ կատարվում է քննություն»,-պարզաբանեց մամլո խոսնակը:




Լրահոս