Թեեւ ԲՀԿ-ականներն ասել էին, որ դեկտեմբերի 1-5-ի ընթացքում Գագիկ Ծառուկյանը կհայտարարի նախագահի ընտրություններում իր դիրքորոշման մասին, այնուամենայնիվ, երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդը դեկտեմբերի 4-6-ը կլինի Բրյուսելում: Ծառուկյանի խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, որ Բելգիայից Ծառուկյանը որեւէ հայտարարություն չի անի: Ու չնայած ներկայանալի հաղորդագրությանը, ամենայն հավանականությամբ, Բրյուսելում որեւէ էական ու նշանակալից հարց չի քննարկվելու: Պարզապես եւս 2-3 օր կարող է հետաձգվել «չարաբաստիկ» որոշման մասին հայտարարությունը: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Ծառուկյանն իրարամերժ խոստումներ է տվել ե՛ւ Ս. Սարգսյանին, ե՛ւ Ռ. Քոչարյանին, ե՛ւ Լ. Տեր-Պետրոսյանին: Երեք նախագահների կողմնակիցներն էլ չգիտեն, թե հատկապես ում հետ զրույցում է անկեղծ եղել ԲՀԿ առաջնորդը: Դրա համար էլ բոլորը լռում են, իսկ Ծառուկյանն էլ շարունակում է խաղալ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ