Իշխանությունները ՀՀ պատմության նորօրյա էջերը միայն դասագրքերում չէ, որ կեղծում են: ԱԺ-ում երեկ կազմակերպվել էր հայ-ռուսական միջխորհրդարանական բարեկամության թեմայով լուսանկարների ցուցահանդես: Այնտեղ ներկայացված են նաեւ արխիվային լուսանկարներ, եւ ուշագրավն այն է, որ հայ-ռուսական միջխորհրդարանական բարեկամությունը, ըստ այդ լուսանկարների, սկսվում է 1998թ.-ից. «ամենահին» լուսանկարը ներկայացնում է 1998թ. պետական հեղաշրջման արդյունքում մի քանի ամիս ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցրած Խոսրով Հարությունյանի հանդիպումը ռուս պատգամավորների հետ: Փոխարենը որեւէ կադր չկա ՀՀ ԱԺ առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանի պաշտոնավարման տարիներից, թեեւ այն ժամանակ եւս հայ-ռուսական բարեկամությունը կրկին բարձր մակարդակի վրա էր դրված:
ՍՐԲԱԳՐՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ