ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Ազատություն» կուսակցությունը դեկտեմբերի 23-ին նախատեսում է համագումար հրավիրել: «Ազատության» նախագահ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Դեկտեմբերի 23-ին  տեղի կունենա մեր կուսակցության համագումարը։ Միայն մի բան կարող է մեզ խանգարել՝ եթե դահլիճ չտրամադրեն (արդեն սկսել են)։ Այդ դեպքում մենք բացօթյա համագումար կանենք Ազատության հրապարակում։ Վստահ եմ՝ դահլիճ տրամադրելու մեր հաջորդ դիմումը կհարգվի»: «Ժողովուրդ»-ի հարցին, թե որ դահլիճներն են մերժել Բագրատյանին, վերջինս պատասխանեց. «Երեք դեպք է եղել, որ մեզ դահլիճ չեն տվել: Դրանցից մեկը Կամերային երաժշտության տունն էր: Ասացին՝ ում համար է, մենք էլ ասացինք, որ մեզ համար է պետք, չտվեցին` թե չի լինի»:




Լրահոս