Օրեր առաջ «Չելսի»-ից «Արսենալ» տեղափոխված դարպասապահ Պետր Չեխը մտադիր է մարզական կարիերան շարունակել մինչև 40 տարեկան. այժմ նա 33 տարեկան է, հայտնում է Goal.com-ը:
«Առաջիկա 7 տարիներին չեմ ցանկանում խոսել կարիերայիս ավարտի մասին։ Նպատակս է խաղալ մինչև 40 տարեկան։ Տեսնենք՝ կստացվի, թե ոչ։ «Արսենալ» տեղափոխությունն անսպասելի էր, բայց ուրախ եմ, որ դա տեղի ունեցավ»,- նշել է Չեխը: