Ժողովուրդ. ԱԺ էթիկայի հանձնաժողովը դիմում չի ստացել Թոխմախի Մհերի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Լրագրողների տեսախցիկները ֆիքսել էին, թե ինչպես էր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, 2013թ. պետական բյուջեի քվեարկության ժամանակ քվեարկում իր բացակա գործընկերներից մեկի՝ Նահապետ Գեւորգյանի՝ Նովոյի օգտին: ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենք այդ դեպքին կարող են անդրադառնալ միայն համապատասխան դիմում ստանալու դեպքում: “ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է դիմել այդ հարցով”,-ասաց Փաշինյանը: Հարցին, թե արդյոք ԱԺ ՀԱԿ խմբակցությունը պատրաստվում է այդ հարցով դիմել էթիկայի հանձնաժողովին, Փաշինյանը պատասխանեց, որ իրենք նման հարց չեն քննարկել. “Ես կարող եմ ասել, որ էթիկայի հանձնաժողովը դիմումներ է ստանում եւ հերթականությամբ քննարկում է”:




Լրահոս