Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ողջունել է Ռուսաստանի կողմից պաշտպանական հզորության մեծացումը, որն օգտագործում է առաջատար գիտական մշակումները:
«Անհրաժեշտ են նոր հրթիռներ,լազերային զենք` մագնիսական, բնական, եղանակային»,- կոչ է արել ռուս խորհրդականը:
Ժիրինովսկին նաև կանխատեսումներ է արել, որ ռուսական դրոշը կծածանվի Վիլնյուսի, Ռիգայի ու Տալինի երկնքում: Ավելին, նա հայտարարել է, որ նախկին հետխորհրդային պետությունների ողջ տարածքը ՌԴ ազգային շահերի գոտի է: Բոլոր նրանք, ովքեր գտնվում են այնտեղ, զավթիչներ են:
«Ոչ մի էստոնական, լատվիական, լիտվական բանակներ չպետք է լինեն, առավել ևս ուկրաինական: Ամենուր կլինի մեկ բանակ` ռուսական»,- հայտարարել է լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարը: