Այսօր Ադրբեջանի Շիրվան քաղաքի պաշտպանական արդյունաբերության գործարանում պայթյուն է գրանցվել է, տուժել է 30 մարդ, զոհվել՝ 2-ը, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` այս մասին տեղեկացնում է երկրի առողջապահության նախարարությունը:
Ադրբեջանի Շիրվան քաղաքում՝ տեղի ժամանակով ժամը 12:00-ին «Տելեմեխանիկա» գործարանի բաժիններից մեկում պայթյուն է գրանցվել:
«Տուժածները տեղափոխվել են Շիրվանի կենտրոնական շրջանային հիվանդանոց: 30 տուժածներից 11-ը դուրս են գրվել հիվանդանոցից»,- հայտնում է Ադրբեջանի առողջապահության նախարարության մամլո ծառայությունը: