Բելգիայի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձև է ընդունել: Այս մասին իր թվիթթերյան էջում հայտնում է «Հանուն արդարության ու ժողովրդավարության» Եվրոպական հայկական ֆեդերացիան: Խորհրդարանի մեծամասնության կողմից ներկայացված բանաձևն ընդունվել է, սակայն դրա օգտին ոչ բոլորն են քվեարկել:

Նշվում է, որ խորհրդարանական մեծամասնությունը չի ընդունել ընդդիմության կողմից ներկայացված փոփոխությունները:

«Մարդասիրական ժողովրդավարական կենտրոնը», Սոցիալիստական կուսակցությունն ու «Էկոլո»-ն քվեարկության ժամանակ ձեռնպահ են մնացել:

 




Լրահոս