El Confidencial. Պերեսը հաստատել է Դե Խեայի տեղափոխությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը լրագրողի հետ անձնական զրույցում հաստատել է իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեայի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է El Confidencial-ը:

Աղբյուրի տվյալներով, զրույցի ընթացքում հարց է հնչել ֆուտբոլիստի տեղափոխության մասին, ինչին ի պատասխան Պերեսը պատասխանել է. «Դա արված է»: «Ռեալ»-ի նախագահը նաև մեկնաբանել էր Սերխիո Ռամոսի հնարավոր հեռացումը. «Ես չգիտեմ… : Սկզբունքորեն նա կմնա»: Անդրադառնալով արդեն «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ Արտուրո Վիդալին` Պերեսը հայտարարել է, որ չնայած բամբասանքների, նա իր ակումբ չի տեղափոխվի:

Transfermarkt-ը Դե Խեային գնահատում է 25 մլն եվրո:




Լրահոս