Ալյոնա Ստերլիգովան նորաձևության ցուցադրություն կկազմակերպի Լեռնային Ղարաբաղում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

LifeNews-ի փոխանցմամբ՝ Ալյոնա Ստերլիգովայի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղում իր գործերն ավելի լավ կգնան:

«Բազմաթիվ հայ կանանց դուր են գալիս իմ զգեստներն ու երանգները, արդեն պատվերներ ունեմ: Մենք անպայման գեղեցիկ ցուցադրություն կկազմակերպենք լեռներում: Կանայք ու աղջիկները զգեստներով կանցնեն գորգով ծածկված լեռնային ճանապարհով: Կարծում եմ՝ դա տեղի կունենա աշնանը: Այդ ժամանակ մամուլին կհրամցնենք բնական գինի»,-ասել է Գերման Ստերլիգովի կինը` փոխանցում է «Արցախպրես»-ը:

Ալյոնա Ստերլիգովան խոստովանում է, որ բիզնեսի ֆինանսական կողմը ևս կարևոր է, սակայն, ըստ կնոջ, միշտ կարևոր է ինչ-որ նոր ու հետաքրքիր բանով զբաղվելը:
«Ինչո՞ւ ժամանակ կորցնել: Կարևոր չէ, թե որքան մենք այստեղ կմնանք: Քանի դեռ Ղարաբաղում ենք, հարկավոր է ինչ-որ բան անել: Այդ իսկ պատճառով արդեն մոդելային տուն ենք բացել, տնտեսություն ու ջրաղաց ունենք: Կյանքն այնքան կարճ է, որ եթե մենք այն հետաձգենք, ապա ոչինչ չենք հասցնի»,-վստահ է Ալյոնան:




Լրահոս