«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը Արարատի մարզի Շահումյան գյուղի (Յուվա) տարածքում հսկայական հողակտորներ է սեփականաշնորհել։ «ՉԻ»–ն փորձեց այս մասին տեղեկություներ ստանալ Արարատի մարզպետարանի, սակայն այնտեղից ոչ հերքեցին, ոչ հաստատեցին լուրը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Քոչարյանի ընտանիքը ժամանակին չի վճարում այստեղ աշխատող հարյուրավոր մարդկանց, ովքեր հսկայական ջերմոցային շինարարություն են իրականացնում։ Մեր տեղեկություններով՝ ջերմոցներում աճեցվելու են յուրահատուկ բանջարաբոստանային կուլտուրաներ և մրգեր, որոնք Հայաստանում չեն աճում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։