ԱԱԾ-ն «պատանդ» է վերցրել Տլեի եղբորը. ուշագրավ մանրամասներ` Երրորդմասցի Լյովիկի և ընկերների սպանության գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քրեական հեղինակություններ Լեւոն Ղազարյանի` Երրորդմասցի Լյովիկի, Դրաստամատ Թադեւոսյանի` Դերոյի, եւ Մեսրոպ Նազարյանցի` Մոսոյի այս տարվա մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց տեղի ունեցած սպանության գործով հետաքրքիր փաստեր են ի հայտ գալիս: Ինչպես հայտնի է՝ այս գործով դեռեւս մարտից կալանավորվել են Սարգիս Գրիգորյանը` Ծգլը, Սարգիս Հախանումյանը՝ Տլեն եւ Վահան Հակոբյանը՝ Գաստիկը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Տլեի եղբայրը` Դավիթ Հախանումյանը, իր եղբոր եւ նրա ընկերների համար Երեւանում բնակարան է վարձակալած եղել, որպեսզի նրանք թաքնվեն այնքան ժամանակ, մինչ կկարողանան ապացուցել իրենց անմեղությունը:

Սակայն գործն այլ ընթացք է ստացել: Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ-ն Տլեի եղբորը` Դավիթ Հախանումյանին,  «պատանդ է» վերցրել, որպեսզի նրա եղբորը եւ ընկերներին ստիպի հանձնվել իրավապահներին: Այդպես էլ եղել է. նրանք հանձնվել են, սակայն Դավիթ Հախանումյանն այդպես էլ ազատ չի արձակվել: Ավելին՝ մտադրված են նրան մեղադրանք առաջադրել սպանության օժանդակության հատկանիշներով»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս