«Արթֆուդ» ընկերությունը հրաժարվում է գյուղացուց ծիրան գնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչները փաստի առաջ են կանգնել, քանի որ ծիրանը չեն կարողանում իրացնել, որովհետեւ «Արթֆուդ» ընկերությունը հրաժարվում է ծիրանը գյուղացուց գնել: Ինչպես հայտնի է՝ այդ ընկերության մեջ մասնաբաժին ունի նաեւ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը: Նման պայմաններում առնվազն տարօրինակ է, որ նույն Կարապետյանն իրեն թույլ է տալիս հայտարարել, թե իբր գյուղացին որեւէ խնդրի առաջ չի կանգնելու բերքի իրացման հարցում:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանից պարզել, թե ինչ է անում իրենց նախարարությունը գյուղմթերքն իրացնելու հարցում գյուղացիների առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար:

«Ծիրանի մթերման որեւիցե խնդիր չկա: Եթե կան կոնկրետ անհատական դեպքեր, խնդրեմ՝ տվյալները, կոորդինատները տվեք, որեւիցե խնդիր չի լինելու իրացման հետ կապված: Մինչեւ մթերման սեզոնը սկսելը նախարարի մոտ խորհրդակցություն է եղել, մթերողներն էլ, արտահանողներն էլ իրենց պատրաստակամությունը հայտնել են: Մթերման հետ կապված ծավալի խնդիր էլ չկա»,- ասաց փոխնախարարը:

Փաստորեն, փոխնախարարն անտեղյակ է իր նախարարին պատկանող ընկերության պահվածիքց կամ էլ վախենում է արտահայտվել: Երկու դեպքում էլ անհարմար իրավիճակ է:




Լրահոս