Որքան կարողություն ունի Տիգրան Սարգսյանը` դեսպան նշանակվելուց հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դրամական միջոցները, ըստ նրա հայտարարագրի, 2014-ի վերջին կազմել են 2 մլն 500 հազար դրամ: Նրա տարեկան աշխատավարձը կազմել է 26 հազար 124 դոլար:

Սարգսյանը փոխառություններից որպես տոկոսավճար ստացել է 37 մլն 830 հազար դրամի եկամուտ, իսկ փոխառության չափը կազմել է 971 հազար 783 դոլար: Ի դեպ, Տիգրան Սարգսյանը դեսպանի պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է երկու բնակարան, երկու անհատական բնակելի տուն, մեկ հողամաս, մեկ ավտոտնակ:

Դեսպանի կինը` Գոհար Սարգսյանը, անցած տարի 12 մլն 300 հազար դրամով գնել է անհատական բնակելի տուն, իսկ 70 հազար դոլարով` «BMW X5» մակնիշի ավտոմեքենա: Սարգսյանի կինը անցած տարի ստացել է 161 հազար 960 դոլարի փոխառություն, նրա դրամական միջոցները կազմել են 30 հազար եվրո: Իսկ վարձակալությունից ստացած եկամուտները կազմել են 6 հազար եվրո:

Նշենք, որ 2013թ. տարեկան հայտարարագրում, երբ դեռ Տիգրան Սարգսյանը վարչապետ էր, նա հայտարարագրել էր 2 անհատական բնակելի տուն, 2 բնակարան, 1 ավտոտնակ և 1 հողամաս: Հաշվետու տարում որպես դրամական միջոց նա հայտարարագրել էր 12 մլն դրամ և 987 հազար դոլար: Մեկ տարվա ընթացքում նախկին վարչապետը 50 մլն դրամ էր վաստակել, որից 4 մլն դրամը եղել է նրա տարեկան աշխատավարձը:




Լրահոս