«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին մեր խմբագրություն դիմած ՀՀ քաղաքացի Ժաննա Յուսուպովան պատմեց, որ օրերս Քննչական կոմիտեի Արտաշատի բաժնում գիշերվա ժամին իր հետ շատ անմարդկային են վարվել, որի դեմ ինքը բողոքել է, բայց ոստիկանությունում հրաժարվում են իր բողոքին ընթացք տալ: «Նրանք իմ բնակարանը տակնուվրա արեցին, բացեցին իմ ներքնազգեստների պահարանը ու սկսեցին զվարճանալ: Մեկը մյուսին ցույց էր տալիս իմ ներքնազգեստները, ու ծիծաղում էին», – պատմեց Ժաննան՝ ավելացնելով, որ խուզարկությունը ավարտելուց ու ոչինչ չգտնելուց հետո քննիչները իրեն ու ընկերուհուն «քարշ են տվել» Արտաշատի ոստիկանության բաժին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։