Կրասնոյարսկում ուղևորատար ավտոբուսի մասնակցությամբ սարսափելի ավտովթար է գրանցվել: Շարիպովոյից Կրասնոյարսկ ընթացող գնացքը M-53 դաշնային մայրուղու վրա հուլիսի 22-ի առավոտյան բախվել է բեռնատարի հետ: Ոստիկանության տվյալներով՝ ընդհանուր առմամբ ավտոբուսի սրահում 50 մարդ է եղել: Զոհվել է 11 մարդ:
Ինչպես նշում են երկրամասի ադմինիստրացիայից 33 մարդ տուժել է: Վիրավորների թվում կան երեխաներ, նրանց թիվը չի հստակեցվում:
Դեպքի վայր է ժամանել Կրասնոյարսկի նահանգապետ Վիկտոր Տոլոկոնսկին: Վթարի վայրում աշխատում են արագ արձագանքման ջոկատները: Կատարվածի հանգամանքները դեռևս չեն պարզաբանվում:
Երկրամասում հուլիսի 23-ը սգո օր է հայտարարվել: