ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երբ Լ. Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, եւ ես դուրս եկա քաղաք, 3 տեղ կանգնեցրին փողոցում, շամպայն բացեցին եւ շնորհավորում էին, որ բռնապետից ազատվեցինք»:Արշակ Սադոյան. 1in.amԵրբ ամբողջ կյանքի ընթացքում մարդու խոսքերն ու արած գործերը գոնե մեկ անգամ հատման կետ չեն ունենում, ապա, մեղմ ասած, դժվար է հավատալ նմանների անաչառ գործունեությանը: Այդ ի՞նչ սկզբունքայնություն է, որ թույլ է տալիս երեկվա արմատական ընդդիմադիր գործչին այսօր սիլի-բիլի անել այն իշխանությունների հետ, որոնց ոչ վաղ անցյալում գիշեր-ցերեկ մեղադրում էր տարբեր տեսակի հանցագործությունների մեջ: Մնում է ենթադրել, թե անցորդները քանի՞ տեղ կկանգնեցնեն այսօրվա «ավագների խորհրդի անշահախնդիր անդամին», եւ քանի՞ շիշ աչքալուսանքի շամպայն կտրաքացնեն, երբ հրաժարական տա Սերժ Սարգսյանը: Եթե, իհարկե, Սադոյանին փողոցում տեսնեն:




Լրահոս