Թուրքիայի արևելքում գտնվող Էլյազըգ քաղաքի հյուրանոցներից մեկում պայթյուն է գրանցվել, հայտնել է Sabah-ը:
Նախնական տվյալներով՝ պայթյունի արդյունքում 3 մարդ զոհվել է:
Ոստիկանները չեն բացառում, որ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով: Նախնական վարկածի համաձայն՝ սենյակում, որտեղ պայթյուն է գրանցվել, պահվել են հրկիզվող նյութով շշեր: