Այսօր՝ հունվարի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արթիկ քաղաքի բնակիչ Արթուր Մողրովյանը, վարելով “Վազ 2107” մակնիշի ՏՏ 4795 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 83 կմ-ոց հատվածում Մաստարա գյուղի ճանապարհին Գյումրիից Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մ գլորվել ձորը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Մուղրովյանը տեղափոխվել է Արթիկի հիվանդանոց, իսկ ուղևոր, Արթիկ քաղաքի բնակիչ Գոռ Աթոյանը տեղում մահացել է: Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ մահացածը սոցիալական ծառայության աշխատակից էր: