Կին լինելը արվեստ է:
Յուրաքանչյուր կին ունի իր խորամանկությունները, օծանելիքի բույրը և իրեն բնորոշ առանձնահատուկ հմայքը: Սակայն այդ ամենի բացահայտման գործում ամենագիտակները կարող են լինել միայն նորաձևության հիմնադիրները:
1. Յուրաքանչյուր կին պետք է լինի կամակոր և քմահաճ. Քրիստիան Դիոր
2. Կնոջ համար տարիքն ամենակարևորը չէ: Նա կարող է 20 տարեկանում լինել հիասքանչ, 40 տարեկանում՝ հմայիչ, իսկ ամբողջ կյանքի ընթացքում լինել յուրահատուկ. Կոկո Շանել
3. Ձեռքերը կնոջ այցեքարտն են, պարանոցն՝ անձնագիրը, իսկ կուրծքը՝ միջազգային անձնագիրը. Կոկո Շանել
4. Կնոջ նրբագեղության իրական խորհրդանիշը հանդիսանում է այն, ինչ նրա ոտքին է. Կրիստիան Դիոր
5. Կնոջ ամենանորաձև աքսեսուարը գեղեցիկ տղամարդն է. Կոկո Շանել
6. Թույլ մի տվեք նորաձևությանը ձեզ իշխել, այլ դուք որոշեք, թե ով եք դուք և ինչ եք ցանկանում ընդգծել ձեր հագուստով և կյանքի ոճով. Ջաննի Վերսաչե
7. Յուրաքանչյուր կերակուր ձեր բերանում մնում է երկու րոպե, ստամոքսում՝ երկու ժամ, իսկ կոնքերում՝ երկու ամիս. Քրիստիան Դիոր
8. Լինել էլեգանտ դեռ չի նշանակում աչքի ընկնել, լինել էլեգանտ նշանակում է մնալ հիշողության մեջ. Ջորջիո Արմանի
9. Օծանելիքը կանացի անհատականության աննախադեպ երանգն է. Քրիստիան Դիոր
10. Ընտրելով աքսեսուարներ` հանեք այն, ինչ նախկինում եք կրել. Կոկո Շանել
11. Քայլեք այնպես, կարծես ձեր հետևից քայլում են երեք տղաններ. Օսկար դե լա Ռենտա
12. Կանայք տգեղ չեն լինում, նրանք պարզապես ծուլանում են. Կոկո Շանել
13. Գեղեցկության մասին խնամքը պետք է սկսել հոգուց և սրտից, այլ դեպքում չի օգնի որևէ խնամքի միջոց. Կոկո Շանել
14. Ոչինչ կնոջը այնքան չի ծերացնում, որքան թանկարժեք կոստյումը. Կոկո Շանել