45-ամյա երևանցին սպանել էր պատանդ վերցված կնոջը, փաթեթավորել դին և ծեծի ենթարկել տարեց ազգականներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս 2000 թվականի մայիսին Երևանի 45-ամյա բնակիչ Արմեն Ղազարյանը Ռոստովում մարդ էր առևանգել, նրա առողջությանը ծանր վնաս հասցրել և գողություն կատարել:

Բավականին երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի տեղի ունեցածը բացահայտվի, հետախուզվող Արմեն Ղազարյանը հայտնաբերվի, և պարզվեն դեպքի հանգամանքները:

Այսպես, 2000 թվականին դեպքը տեղի ունենալուց որոշ ժամանակ անց քրեական գործի վարույթը կասեցվել է Արմեն Ղազարյանի գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառաբանությամբ: Իսկ արդեն 2009-ին վարույթը վերսկսվել է` ՀՀ իրավասու մարմիններին իրավական օգնություն ցուցաբերելու մասին Արմեն Ղազարյանի վերաբերյալ քննչական պահանջ ուղարկելու համար:

2010-ին կրկին քրեական գործի վարույթը կասեցվել է նույն պատճառաբանությամբ:
Մեկ տարի անց Արմեն Ղազարյանին մեղադրանքներ են առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասի «վ» կետով, 126-րդ հոդվածի 2-րդ մասի «ա, զ, ժ» կետերով, 111-րդ հոդվածի 4-րդ մասով:

Իսկ արդեն 2011թ. Արմեն Ղազարյանի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է` Արմեն Ղազարյանի` Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2009թ. դատավճռով ազատազրկման դատապարտվելու և ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿ հիմնարկում պատիժը կրելու պատճառաբանությամբ:

2014 թվականին մեկնարկած գործի դատաքննությունը նախնական շրջանում անցկացվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ապարանի նստավայրում, իսկ արդեն այս տարի այն հանձնվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին:

Գործը մակագրվել է նույն դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին:

Ըստ մեղադրական եզրակացության, 2002 թվականի մայիսին Արմեն Ղազարյանը նախնական համաձայնության է եկել Ի. Մոգիլևսկու և քննությամբ դեռևս չպարզված անձի հետ, առևանգել է Սվետլանա Կրուգլովային և Ելենա Տոլստիխին: Առևանգման նպատակը եղել է նշված կանանց պատկանող գումարի գտնվելու վայրն իմանալը:

Ա. Ղազարյանը հանցակցի հետ իր «զոհերին» խաբեությամբ տարել է Դոնի Ռոստով Կորոլյով փողոցի բնակարաններից մեկը, որտեղ նրանցից պահանջել է ասել տնային տնտեսության վաճառքից ստացված գումարի գտնվելու տեղը: Տեսնելով, որ կանայք համառորեն լռում են, նրանց ծեծի է ենթարկել, ինչի հետևանքով Ե. Տոլստիխը գիտակցությունը կորցրել է, իսկ Կրուգլովայան, չդիմանալով հարվածներին, ասել է` որտեղ են գտնվում պահանջվող գումարները:

Նշված հասցեում էլ բնակվել են պատանդների ծեր բարեկամները, որոնց ևս հանցագործները ծեծի են ենթարկել, ապա հափշտակել  6900 դոլար գումարը: Վերադառնալով և տեսնելով, որ Ս. Կրուգլովան ստացված հարվածներից մահացել է` Ղազարյանը հանցակցի և քննությամբ չպարզված հանցագործի հետ կնոջ դիակը պարկի մեջ են գցել և թողել բնակարանում: Իսկ Ե. Տոլստիխին ստիպողաբար դուրս են բերել բնակարանից և ավտոմեքենայով տարել ք. Դոնի Ռոստովի փողոցներից մեկը, «Ֆորտունա» ավտոշուկայի շրջանում նրան բաց են թողել և թաքնվել:




Լրահոս