ՖԻՖԱ-ն չի բավարարել Ուրուգվայի ֆուտբոլի հավաքականի բողոքարկումը` կապված ազգային թիմի հարձակվող Լուիս Սուարեսի որակազրկման հետ, հայտնում է իսպանական ինտերնետ-պորտալ Sport-ը:
Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիան ՖՒՖԱ-ին էր դիմել կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստի համաձայնությամբ: Սակայն պատիժը մնաց անփոփոխ:
Սուարեսը որակազրկվել էր ազգային թիմի 9-ը խաղով Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջիո Կյելինիի ուսը կծելու համար: Սուարեսը չի կարողանա մասնակցել ազգային հավաքականի ևս չորս խաղի: