ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը կարծում է, որ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար պետք է բոլոր միջոցներն օգտագործել և բանակցել անխտիր բոլոր ներդրողների հետ: Armlur.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ գործարանի այսօրվա վիճակի համար եղել են օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ:
Նրա խոսքով` Համաշխարհային բանկի եզրակացությունը չի բխում Հայաստանի շահերից. «Այն, որ «Նաիրիտ»-ի վերագործարկումը տնտեսապես շահավետ չէ և այլն, դա չի բխում ՀՀ-ի շահերից: Մեր տնտեսական հեռանկարների տեսանկյունից արդարացված չէ»:
Ֆարմանյանը նշեց, որ պետք է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի գործարանը ոչ միայն վերագործարկվի, այլև նորագույն տեխնոլոգիաներ ներդրվեն. «Պետք է հարկային արտոնություններ տալ: Մենք մասնագիտական մեծ ներուժ ունենք»:
Հիշեցնենք, որ այսօր Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարեց, որ Կառավարությանը ձեռնտու չէ «Նաիրիտ» գործարանի լուծարումը, քանի որ դա միլիոնավոր դոլարների խնդիր է:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում