Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը դեմ չէ երկարաձգել պայմանագիրը ներկայիս ակումբի հետ: Ակումբի ղեկավարությունը, ի դեմս, գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելի, ևս դեմ չէ երկարաձգել պայմանագիրը:
«Այդպիսի նախադրյալների դեպքում «Բորուսիա»-ի հետ պայմանագրի երկարաձգումը հնարավոր է: Ես երբեք չեմ ասել, որ ինձ գերմանական ակումբում վատ եմ զգում: Ընդհակառակը, ինձ մոտ այնպիսի զգացողություն է, որ Տուխելի շնորհիվ ես ավելի ուժեղ եմ դարձել: Ինձ դուր է գալիս նրա աշխատելաոճը թիմի հետ և այն, թե ինչպես է նա շփվում ֆուտբոլիստների հետ», – Sport Bild-ը մեջբերում է Գյունդողանի խոսքերը:
Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ գործում է մինչև 2017 թվականը: