Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Գնդոյանի պաշտոնավարման ժամկետը տարեվերջին երկարացվել է մինչեւ այս տարվա մարտ: Տեղեկացնենք, որ մինչ այս մեկ անգամ էլ երկու տարով էր երկարացվել թոշակառու Գնդոյանի պաշտոնավարման ժամկետը: Նրա թերեւս միակ արժանիքն այն է, որ Սերժ Սարգսյանի համակուրսեցին է: Ինչո՞ւ եք այդքան կառչել Ձեր աթոռից: «Ժողովուրդ»-ի այս հարցին Գնդոյանը պատասխանեց. «Ես ամենապոպուլյար մա՞րդն եմ, որ հետաքրքրվում եք ինձանով: Տեղյակ չեմ՝ նույնիսկ ինչքան ժամանակով են պաշտոնս երկարացրել: Ինչքան Աստված կկամենա, այնքան կպաշտոնավարեմ: Աստծուց վերեւ էլ բան չկա, ա՛յ ցավդ տանեմ»: Նշենք, որ Գնդոյանը «պոպուլյար» է այնքանով, որ Սեւանա լիճն այսօր կանգնած է ճահճացման վտանգի առաջ, իսկ ձկնգողությունը որեւէ կերպ չի նվազում:
ԲՈՒԼԿՈՒ ՆՄԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ