Աֆղանստանի թալիբների առաջնորդ Մոհմմեդ Օմարը մահացած է: Այս մասին BBC-ին հայտնել են Աֆղանստանի կառավարությունում սեփական աղբյուրները, սակայն Թալիբան շարժման ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանում այս տեղեկությունները:
Նախնական տվյալներով` մուլլա Օմարը մահացել է մի քանի տարի առաջ, սակայն այդ մասին հայտնի դարձել է միայն այժմ:
Մոտ ժամանակում Քաբուլում մամլո ասուլիս կկայանա, որտեղ, ինչպես ակնկալվում է, կհրապարակվեն մանրամասները:
BBC-ին հայտնում է, որ թալիբների ներկայացուցիչները խոստացել են, որ մոտ ժամանակ հայտարարությամբ հանդես կգան: