ՆՈՐ ԳԻՐՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ լույս է տեսել «Ժողովուրդ» օրաթերթի թղթակից, բանասիրական գիտությունների թեկնածու Արման Գալոյանի «Ինքնահրատը Հայաստանում» գիրքը: Այն տպագրության է երաշխավորել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի գիտխորհուրդը: Իսկ գիտական խմբագիրն է փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վալերի Պողոսյանը: Գրքում հեղինակն անդրադարձել է խորհրդային տարիներին այլախոհ գործիչների կողմից ընդհատակյա պայմաններում տպագրած ինքնահրատ թերթերին՝ որպես ոչ միայն լրագրողական երեւույթ, այլեւ խորհրդային տարիներին այլախոհության դրսեւորում: «Անշուշտ, այս աշխատությունը չի հավակնում լինել ինքնահրատների թեմայով ամբողջական ուսումնասիրություն, թեկուզ այն պարզ պատճառով, որ Հայաստանում լույս տեսած ոչ բոլոր ինքնահրատներն է պահպանվել, ավելին, դրանց մի մասը նույնիսկ կա՛մ ամբողջովին ոչնչացվել են, կա՛մ պարզապես անհետացել, իսկ շատ ինքնահրատների դեպքում չեն պահպանվել ամբողջական արխիվներ: Սա փորձ է՝ հնարավորինս համապարփակ ներկայացնելու հայ մամուլի պատմության այդ կարեւոր, միեւնույն ժամանակ քիչ ուսումնասիրված դրվագը»,-ասում է հեղինակը:




Լրահոս