«Սիրելինե՛րս, օգնե՛ք ինձ, խնդրում եմ, կողմնորոշվելու՝ սե՞ւ վարսեր, թե՞ շագանակագույն»:
Բավական հրատապ հարց է բարձրացնում երիտասարդ երգչուհին, մանավանդ այս լարված ժամանակաշրջանում, երբ առջեւում նախագահական ընտրություններն են, երբ երկրում կան լուրջ սոցիալական խնդիրներ, աղքատության եւ արտագաղթի ծավալները ահագնացող տեմպերով աճում են, քաղաքացին դժվարությամբ հացի խնդիր է լուծում: Խիստ կարեւոր, արդիական եւ անհապաղ լուծում պահանջող հարց, որից կախված է մեր եւ մեր երկրի ապագան: Առաջարկում ենք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծել միջոցառում, կազմակերպել վիրտուալ քվեարկություն, լրջորեն քննարկել հարցը եւ սիրված երգչուհուն օգնել կողմնորոշվելու՝ գոնե ճաղատանալ: