Ո՞Վ ԿԳՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թե ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ»-ում, դեռ պարզ չէ:  Սակայն հավանական թեկնածուների անուններն արդեն քննարկվում են՝ Արման Նշանյան, Սիրուշո, Էրիկ…
«Եվրատեսիլ»-ում Հայաստանը ներկայացնող մասնակիցներից մինչեւ այժմ ամենաբարձր տեղը զբաղեցրել է Սիրուշոն՝ 2008թ. գրավելով 4-րդ հորիզոնականը: Սակայն կրկին վերադառնալու մասին երգչուհին չի մտածել: «Թեեւ մասնակցության մասին որոշում այս պահին չկա, բայց երկրպագուների խոսքերը ստիպում են մտածել այդ մասին: Ամեն դեպքում երբեք չեմ մտածել «Եվրատեսիլ» վերադառնալու մասին»,-ասել է Սիրուշոն:
Շվեդիայում կայանալիք «Եվրատեսիլ 2013»-ի հայաստանյան մասնակցի անունը պարզ կլինի մինչեւ հունվարի վերջ: «Եվրատեսիլ»-ի հայկական պատվիրակության ղեկավար, հաղորդավարուհի Գոհար Գասպարյանը նշել է, որ ընտրությունը լինելու է ներքին կարգով. «Ներքին ընտրություն է լինելու, այսինքն` միանգամից կիմանաք մասնակցի անունը: Ես չեմ կարող մեկնաբանել շրջանառվող լուրերը, շատ մարդիկ են սոցիալական կայքերում քննարկվում. դա պաշտոնական տեղեկատվության հետ կապ ունենալ չի կարող»:




Լրահոս