«Ռեինկարնացիա» խումբը երեկ թողարկեց իր նոր «Աղ ու հաց» կոչվող ձայնասկավառակը: Շնորհանդեսի ժամանակ խմբի մեներգիչ Ռոլանդ Գասպարյանը նշեց. ինչպես աղ ու հացը չի վաճառվում, այնպես էլ իրենց նոր համանուն սկավառակը. «Դիսկը ոչ ոք իրավունք չունի իր խանութում վաճառել, քանի որ այն անվճար է: Միաժամանակ դժվար է ասել, որ կոմերցիոն նպատակներ չունի, բայց մեր թիմը իր սկզբունքներն ունի: Մեզ համար շատ լավ միջոց է հիշեցնելու՝ աղ ու հացը չի վաճառվում այնպես, ինչպես մեր Տերը: Կարելի է, բացի փողերից, շահերից ու ընտրություններից, մի քիչ էլ մտածել սրտի մասին»:
Խմբի հերթական ձայնասկավառակն արդեն խանութներում է, սակայն չի վաճառվում: Յուրաքանչյուր մարդ կարող է այն ստանալ խանութներից կամ բեռնել խմբի պաշտոնական կայքից՝ անվճար:
ԲՈԼՈՐՈՎԻՆ ԱՆՎՃԱՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ