Այսօր ՀՀ կառավարության նիստին ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի երրորդ փուլի պայմանների մասին որոշման նախագիծը:
Նախարարը նշել է, որ որոշման նախագծի ընդումնան անհրաժեշտությունը պայմանավորված է ծրագրի 1-ին և 2-րդ փուլերի իրականացումից հետո չբաշխված և չվաճառված բնակարանների համար նոր վիճակահանության կազմակերպման և իրականացման հետ:
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակներում նախատեսված է եղել վիճակահանությունն իրականացնել 266 բնակարանների համար, սակայն առաջին և երկրորդ փուլերի արդյունքում բաշխված բնակարանների թիվը կազմել է 241 բնակարան:
Արդյունքում, չբաշխված են մնացել 25 բնակարան և 25 ավտոկայանատեղ:
Հաշվի առնելով այս հանգամանքը` կառավարությունը հաստատել է ծրագրի երրորդ փուլի իրականացման պայմանները: