«Ոտքի Հայաստան»-ի անդամները ներխուժեցին Հանրապետության հրապարակի կենտրոնական հատված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոտքի Հայաստան» շարժման անդամները  շարունակում են իրենց բողոքի ակցիան Հանրապետության հրապարակում:  Նրանք քիչ առաջ ներխուժեցին  հրապարակի կենտրոնական հատվածը, որտեղից էլ նրանց ոստիկանները նրանց դուրս բերեցին:

Նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց համար սկզբունքային է մնում կենտրոնական հատվածում նստացույց անելը: «Մեր նպատակներից մեկն այստեղ լարվածությունն ավելացնելն է, որի արդյունքում ոստիկաններն իրենց վերադասներին կխնդրեն մեզ թույլ տալ այդ «գորգի» վրա  նստացույց անել, այդ ժամանակ էլ մեր կարգախոսները կփոխվեն` հոսանքի թանկացման դեմ պայքարի կարգախոսներով: Մենք ապացուցեցինք, որ ցանկացած պահի կարող ենք ներխուժել կենտրոնական հատված», – նշեց նա:

Ղուկասյանը  նաև նշեց, որ իրենց հետաքրքիր է մի հարցի պատասխան, որն այսօր կառավարության  նիստի ժամանակ չտրվեց, այն է, օգոստոսի մեկից սակագնի բարձրացումը ինչ միջոցներով է փոխհատուցվելու, որի պատասխանն էլ իրենք ցանկանում են ստանալ մինչ օգոստոսի 1-ը:




Լրահոս