Շատերը կարծում են, թե դիմահարդարումը լոկ դիմագծերն ընդգծելու միջոց է: Բայց իսրայելացի դիմահարդար Թալ Ֆալեկը փոխում է դիմահարդարման վերաբերյալ շատերի ունեցած կարծիքը:
29-ամյա դիմահարդարն աչքերի վրա նկարում է զարմանահրաշ պատկերներ: Հետաքրքիրն այն է, որ նա օգտագործում է բացառապես դեկորատիվ կոսմետիկա: Նրա աշխատանքներում մեկտեղվում են ամենատարբեր կոմպոզիցիաներ՝ մուլտֆիլմի հերոսներ, կենդանիներ, թռչուններ, նույնիսկ սուշի: