Իշխան Զաքարյանն այլևս պարտավոր չի լինի ներկայանալ Ազգային ժողով. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել խորհրդարան, որով առաջարկում է փոփոխություն կատարել Աժ կանոնակարգ օրենքի երեք հոդվածներում, որոնց համաձայն Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը օրենքով սահմանված դեպքերով պարտավոր էր ներկայանալ Աժ, չնայած արդեն երկու տարի է՝ չի ներկայանում:

Առաջարկվող փոփոխությամբ նա այլևս ազատ է այդ պարտավորությունից, և այն վիճակը, որ մինչև այժմ գոյություն ուներ դե ֆակտո, կամրագրվի օրենքի մակարդակում, և պահանջված դեպքերում Աժ կներկայանա Վերահսկիչ պալատի խորհրդի լիազորմամբ՝ խորհրդի անդամը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս