Այսօր տեղեկացանք Հովիկ Աբրահամյանի հայտարարության մասին, որ կառավարությունը չի սուբսիդավորի խոշոր բիզնեսի ծախսած էլեկտրաէներգիայի սակագնի լրացուցիչ 6.93 դրամը։
Ինքնին հասկանալի է, որ դա կբերի շղթայական թանկացումների և կտանի տնտեսության էլ ավելի վատթարացմանը։ «Ոչ Թալանին» նախաաձեռնությունը ի սկզբանե դեմ է եղել սուբսիդավորմանը, հատկապես, որ այն արվում է Որոտանի կասկադի վաճառքից ստացված գումարի հաշվին: Ժողովուրդն արդեն ցույց է տվել իր վճռականությունը այս հարցի շուրջ և, եթե իշխանավորները դասեր չքաղեն իրենց սխալներից, խելքները գլուխները չհավաքեն և շարունակեն իրենց լկտի քաղաքականությունը, ապա կրկին կտեսնենք քաղաքացիներին փողոցում, բայց այս անգամ կլինի շատ ավելի վճռական ու կոշտ տրամադրված պայքար։
Հետագա իրավիճակի ողջ պատասխանատվությունը կմնա անձամբ Անրահամյան Հովիկի և Սարգսյան Սերժի վրա:
«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնություն