Էլեկտրաէներգիայի սակագնի հարցում կառավարությունը չի աջակցի խոշոր բիզնեսին. վարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

էլեկտրաէներգիայի սակագների հարցում կառավարությունը չի օգնի խոշոր բիզնեսին: Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նրա խոսքով, հասարակության մոտ  տպավորություն է ստեղծվել, թե կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ոչ միայն բնակչության, այլ խոշոր բիզնեսի համար:

«Իրականում, իրավիճակը բոլորովին այլ է: Հանրապետության նախագահը հայտարարել է, որ մենք մեզ վրա ենք վերցնում բնակչության բեռը: Մենք մտածում ենք նաև փոքր ու միջին բիզնեսին աջակցելու եղանակների մասին: Բայց չեմ կարծում, որ կառավարությունը պետք է ֆինանսավորի նաև խոշոր բիզնեսը»,- հայտարարեց Աբրահամյանը:




Լրահոս