Բեն Լադենի որդին կոչ է անում ընդդեմ ԱՄՆ-ի ու Արևմուտքի «սուրբ» պատերազմ սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թիվ մեկ ահաբեկիչ հանգուցյալ Ուսամա բեն Լադենի որդին կոչ է անում գրոհներ իրականացնել Արևմուտքի խոշոր քաղաքներում, հայտնում է The Telegraph-ը:

«Ալ-Քաիդա»-ի թվիթթերյան էջում  հայտնված ձայնագրությունում իբրև թե Ուսամա բեն Լադենի 24-ամյա որդի Համզին կոչ է անում ահաբեկչություններ իրականացնել:

Ձայնագրությունում ձայնը կոչ է անում ընդդեմ Ամերիկայի ու նրա դաշնակիցների «սուրբ» պատերազմ սկսել: Որպես հարձակումների թիրախ առաջարկվում է Լոնդոնը, Վաշինգտոնը, Փարիզն ու Թել-Ավիվը:

Հավելենք, որ Համզա բեն Լադենն ավելի վաղ հանդես չի եկել ջիհադիստների անունից:




Լրահոս