ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ «Ժողովուրդ» օրաթերթի

Պետրոս Բարսեղյանին պատկանող ԱՁ-ում արտադրվում է ցորենի աղացած պաքսիմատ, որի արտադրման ժամկետը, մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում: Երեկ ՀԱԹ-ում գտնվող խանութներից մեկից գնված պաքսիմատի տուփի վրա արտադրման օրը նշված է 17 օգոստոսի: Մինչդեռ երեկ օգոստոսի 13-ն էր: Հետաքրքիր է՝ ինչպես են այս ընկերության արտադրողներն այդքան առաջ ընկել:

 

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե որո՞նք են որդեգրման պայմանները: Եվ խնդրում եմ ասեք, թե որ մարմիններն են տալիս որդեգրման մասին եզրակացություն:

Ռոզա Հարությունյան (48 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Որդեգրումը կատարվում է որդեգրել ցանկացող այն չափահաս անձանց դիմումի համաձայն, ովքեր հաշվառված են որպես որդեգրողի թեկնածուներ: Եթե միեւնույն երեխային որդեգրելու ցանկություն ունեն ամուսինները, ապա երկուսն էլ պետք է հաշվառվեն որպես որդեգրողի թեկնածուներ: Անձը որպես որդեգրողի թեկնածու հաշվառվում է որդեգրման հնարավորության մասին գրավոր դրական եզրակացության հիման վրա: Որդեգրման հնարավորության մասին եզրակացություն են տալիս եւ որդեգրել ցանկացող անձանց հաշվառում են իրականացնում ՀՀ մարզպետարանները (Երեւանի քաղաքապետարանը), որդեգրման կենտրոնական մարմինը, իսկ կենտրոնացված հաշվառումը իրականացնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2013-ի վերջի դրությամբ ՀՀ-ում որդեգրման ենթակա երեխաների թիվը կազմել է 103: Նրանցից 7-ը մինչեւ 6 ամսական են, 19-ը` 6 ամսականից մինչեւ 1 տարեկան, 30-ը` 1-ից մինչեւ 6 տարեկան, 12-ը` 6-ից 10 տարեկան, 22-ը՝ 10-ից 15 տարեկան, իսկ 13-ը` 15-18 տարեկան:

 

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե օտարերկրացիներն ի՞նչ հիմքով կարող են աշխատանքի ընդունվել հայաստանյան գործատուների մոտ: Եվ կցանկանայի տեղեկանալ նաեւ՝ տարածվո՞ւմ է արդյոք ՀՀ աշխատանաքային օրենսդրությունը օտարեկրյա գործատուների եւ ՀՀ-ում մշտապես չբնակվող աշխատողների վրա:

Կարեն Պետրոսյան (38 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Կ. Պետրոսյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ ՀՀ գործատուներն իրավունք ունեն օտարերկրացի աշխատողի հետ աշխատանաքային պայմանագրի (ծառայությունների մատուցման պայմանագիր) կնքելու եւ նրա աշխատանքն օգտագործելու՝ լիազորված մարմնի կողմից օտարերկրացի աշխատողին տրված աշխատանքի թույլտվության հիման վրա: «ՀՀ աշխատանաքային օրենսգրքի» համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը եւ այլ նորմատիվ իրավական ակտերը չեն տարածվում օտարերկրյա գործատուների եւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող աշխատողների միջեւ ծագած աշխատանքային հարաբերությունների վրա, անկախ այն հանգամանքից, որ աշխատողները գործատուի հանձնարարությամբ աշխատանք են կատարում Հայաստանի Հանրապետությունում:

Հայաստանի Հանրապետության միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում հստակեցվել են նաեւ աշխատանքի թույլտվություն ստանալու բացառությունները, որոնց մեջ ավելացել են բարձր որակավորում ունեցող օտարերկրացի մասնագետները: Նրանք կարող են առանց թույլտվության գալ եւաշխատել Հայաստանում: Ի դեպ, երբ գործատուն հրավիրում է օտարերկրացուն եւ հետագայում չի ապահովում խոստացված աշխատանքով, ապա նա պարտավոր է հոգալ տվյալ անձի եւ նրա ընտանիքի կեցության, ինչպես նաեւ՝ հետդարձի տոմսի ծախսերը:




Լրահոս