AEB Mobile-ով կարող եք ստանալ օնլայն վարկ՝ առանց բանկ այցելելու:
Վարկի պայմաններն են՝
- Գումար՝ 100,000-5,000,000 դրամ
- Տարեկան անվանական տոկոսադրույք՝ 16.5%-21.5%
- Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 17.81-23.75%
- Ժամկետ՝ 18-36 ամիս
«Կարևորելով առցանց գործիքների մշտական արդիականացումը՝ Հայէկոնոմբանկն էականորեն բարելավել է օնլայն վարկավորման պայմանները՝ բարձրացնելով տրամադրվող գումարի չափը և նվազեցնելով տոկոսադրույքը: Արդյունքում, AEB Mobile-ում 24/7 ռեժիմով րոպեների ընթացքում հասանելի է մինչև 5մլն դրամ վարկ», – նշում է Բանկի Հաճախորդների ներգրավման և պրոդուկտների զարգացման վարչության պետ Արտյոմ Բաղդասարյանը:
Վարկային հայտը լրացվում է առցանց, վարկի վերաբերյալ որոշումն ու տրամադրումն իրականացվում է րոպեների ընթացքում, իսկ գումարի հասանելիությունն ապահովվում է անմիջապես օգտատիրոջ բանկային հաշվին:
Օնլայն վարկի մանրամասներին կարելի է ծանոթանալ Հայէկոնոմբանկի պաշտոնական կայքում։
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:


























