Այսօր Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ակցիայի ժամանակ բերման ենթարկված «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամներից գրեթե բոլորն ազատ են արձակվել:
Այսօր ընդհանուր առմամբ Հանրապետության հրապարակում իրավիճակը լարված է եղել, բախումներ են տեղի ունեցել ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև: Դեռևս ոստիկանությունում է գտնվում տարեց մի տղամարդ, ում ակցիայի ժամանակ հարվածել էր ոստիկաններից մեկը:
Հիշեցնենք, որ «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամները Հանրապետության հրապարակում հանրահավաք էին հրավիրել և պահանջում էին չեղարկել էլեկտրաէներգիան 6,93 դրամով թանկացնելու որոշումը, ՀԾԿՀ անդամների հրաժարականները և ՀԷՑ–ի ազգայնացումը: