Մեր առօրյայում հաճախ ենք օգտագործում այնպիսի սննդամթերքներ, որոնք ըստ մեզ՝ բացարձակ չեն գիրացնում, սակայն հենց դրանց պատճառով է, որ մենք օր օրի աննկատ կերպով ավելորդ քաշ ենք հավաքում:
Շոկոլադ ու կոնֆետներ
Սա ընդմիջում անելու ամենաարագ ու պարզ միջոցն է, երբ չունես ժամանակ, բայց քաղցած ես: Այսօր շոկոլադ, վաղը շոկոլադ, իսկ մեկ շաբաթից դուք արդեն չեք կարողանում կրել ձեր սիրելի ջինսը: Իսկ ամենն այն պատճառով, որ ածխաջրերը, որոնք պարունակվում են մեր կողմից շատ սիրելի Mars ու Snickers շոկոլադներում, փաստացիորեն բացարձակ շաքար է:
Յոգուրտ
Թվում է, թե գոնե այստեղ ոչ մի խարդավանք չկա, չէ որ անգամ դիետոլոգներն են խորհուրդ տալիս օրվա սննդակարգում յոգուրտներ, կաթնաշոռեր կամ կեֆիր ներառել: Սակայն այդ բոլոր խորհուրդները վերաբերում են բնական մթերքներին՝ առանց որևէ հավելյալ քաղցրացուցիչների ու համն ուժեղացնող նյութերօ: Իսկ սա չի վերաբերում խանութում վաճառվող կաթնաշոռերին, յոգուրտներին ու կաթնային կոկտեյլներին:
Pepsi ու Coca-Cola
Մենք սիրում ենք այս ըմպելիքները, քանի որ դրանք հագեցնում են սովն ու բթացնում են քաղցի զգացումը: Սակայն այս ազդեցությունը երկար չի տևում, արդեն 10-15 րոպե անց մենք կրկին ուտել ու խմել ենք ցանկանում: Հենց այսպես աննկատ կերպով մեր օրգանիզմում ավելորդ կալորիաներ են ավելանում: Այսպես մեկ փոքր շիշ Pepsi-ին պարունակում է 8 թեյի գդալ շաքար, իսկ Coca-Cola-ն՝ 7 գդալ:
Շոկոլադեպատ դրաժե
«Ինչ կարող է պատահել M&M’S-ի մի փոքրիկ տուփից»,- ինքներս մեզ համոզում ենք խանութում գնելով այս քաղցրավենիքը: Պետք է ձեզ հիասթափեցնենք, բայց այս դրաժեների 100 գ պարունակում է 472 կալորիա: Ինչ վերաբերում է շաքարի պարունակությանը, ապա մեկ տուփ M&M’S-ում 6 թեյի գդալ շաքար է կա:
Nutella
Հանրահայտ նախաճաշ… Ինչով կարող է այն մեզ սպառնալ: Nutella-ն իր մեջ պարունակում է շաքարավազ, արմավենու յուղ, ընկույզ, կակաո, չոր կաթ, վանիլին ու չոր կաթնային շիճուկ: Nutella-ն չափազանց կալորիական է, քանի որ 70%-ով բաղկացած է ճարպերից ու շաքարից՝ ընդամենը 2 ճաշի գդալ այս մածուկը պարունակում է 200 կալորիա ու 21 գրամ շաքար:
Սուրճ 3-ը մեկում
Սուրճի այս տեսակներում օրգանիզմի համար ոչ մի օգտակար բան փաստացիորեն չկա: 3-ը մեկում սուրճի ստանդարտ տուփը պարունակում է 70 կալորիա ու 10 գրամ շաքար:
Կետչուպ
Անսպասելի՞ էր: Պարզվում է, մի փոքր կծու ու աղի կետչուպում նաև քիչ չէ շաքարի պարունակությունը: Ընդ որում ոչ քիչ ծավալով՝ 100 գ սոուսը պարունակում է 20-30 գրամ շաքար:
Փաթեթավորված հյութեր
Մենք դեռևս փոքր տարիքից գիտենք, որ հյութերը ոչ միայն համեղ են, այլ նաև օգտակար: Սակայն փաթեթավորված հյութերին սա չի վերաբերում՝ հաշվի առնելով դրանցում շաքարի բարձր պարունակությունը: Այսպես 350 գրամ խաղողի հյութը պարունակում է 58 գրամ շաքար, խնձորինը՝ 39 գրամ, իսկ բալինը՝ 37 գրամ:
Էներգետիկ ըմպելիքներ
Էներգետիկ ըմպելիքները չարաշահել չի կարելի, հակառակ դեպքում զգալիորեն բարձրանում է զարկերակային ճնշումը կամ արյան մեջ շաքարի պարունակությունը: Մեկ աման Red Bull-ն օրինակ պարունակում է 27 գրամ շաքար:
Ալկոհոլային ըմպելիքներ
Մեկ կամ երկու բաժակ ալկոհոլային ըմպելիքն օգնում է թուլանալ: Սա անկասկած, սակայն դրանք նաև շաքարի ու կալորիաների հավելյալ չափաբաժին են ձեր օրգանիզմի համար: Օրինակ՝ 100 գ թեքիլան գրեթե 2 թեյի գդալ շաքար է պարունակում, մեկ բաժակ սպիտակ գինին՝ 6 գրամ :