Մի հարսանիքից դեռ ուշքի չեկած՝ հայ քաղաքական էլիտան կմասնակցի մեկ այլ հարսանիքի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մի հարսանիքից դեռ ուշքի չեկած՝ հայ քաղաքական էլիտան կմասնակցի մեկ այլ հարսանիքի։ Մեր տեղեկություններով, սեպտեմբերի 26-ին կկայանա Երեւանի նախկին քաղաքապետ, «Գազպրոմբանկի» առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանի որդու՝ Տիգրանի հարսանիքը։ Պսակադրությունը կկայանա ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կառուցած Աբովյանի «Սուրբ Հովհաննես Մկրտիչ» եկեղեցում, իսկ խնջույքը, բնականաբար՝ «Ֆլորենս» ռեստորանում։

Հրավիրյալների թվում են ՀՀ նախագահը, վարչապետը, Աժ նախագահը, գործադիր եւ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները, գործարարներ։ Հարսանիքին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի նաեւ «Տաշիր գրուպի» ղեկավար Սամվել Կարապետյանը, ում երեխաների քավորն է Կարեն Կարապետյանը։

Ասում են, թե Տիգրանի ընտրյալը հասարակ ընտանիքից է, երիտասարդներն իրար վաղուց են ճանաչել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս