Որոշ գազալցակայաններում գազի գինը սկսել է թանկանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Էլեկտրական էներգիայի սակագնի բարձրացման արդյունքում սպասվող թանկացումները արդեն սկսել են իրականություն դառնալ: «Ժողովուրդ»-ի խմբագրություն են դիմել բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր վստահեցնում են, որ Հայաստանում գործող որոշ գազալցակայաններում գազի գինը օգոստոսի երկրորդ կեսից սկսել է թանկանալ: Մինչ այդ գազալիցքավորման կայաններում գազի գինը եղել է 1 խմ-ը 170-ից 180 դրամ, դարձել է 190-ից 200 դրամ: Թանկացումը գազալցակայանները պատճառաբանում են էլէներգիայի թանկացումով:

Ի դեպ, այն գազալցակայանները, որտեղ գազը դեռեւս չի թանկացել, նույնպես պնդում են, որ թանկացումն անխուսափելի է: Պարզապես այդ գազալցակայանները ժամանակից առաջ չեն ընկնում եւ սպասում են իրենց ծախսած էլէներգիայի հաշիվներին: Դրանք ստանալուց հետո նոր պետք է որոշեն ինչպես վարվել: Ի դեպ, հաշվի առնելով այն փաստը, որ գազալցակայանները շատ են էլէներգիա սպառում, նրանց ծախսած էլէներգիան չի փոխհատուցվելու: Ինչպես հայտնի է՝ ՀՀ Կառավարության որոշմամբ փոխհատուցվելու է մինչեւ 500 ԿՎտ էլէներգիա սպառող ընկերությունների 250 ԿՎտ-ը:




Լրահոս