ՀՀ կրթության և գիտության նախարարությունում մեկնարկել է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների եզրափակիչ հանրապետական փուլը, որին մասնակում են 44 մանկավարժներ` ՀՀ բոլոր մարզերից և մայրաքաղաք Երևանից:
Մրցույթներն անցկացվում են ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովների կողմից:
Արդյունքների ամփոփումից հետո, հանձնաժողովները կընտրեն «Տարվա լավագույն ուսուցչին», «Տարվա լավագույն տնօրենին» և «Տարվա լավագույն դաստիարակին»:
Ըստ ավանդույթի, հաղթողների անունները կհրապարակվեն hոկտեմբերի 5-ին՝ Ուսուցչի օրը: Տոնի շրջանակում« Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթում հաղթած մանկավարժները կարժանանան պարգևների:
«Տարվա լավագույն ուսուցչին» և «Տարվա լավագույն դաստիարակին» ՀՀ վարչապետի կողմից կհանձնվեն ավտոմեքենաներ:
«Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթում սահմանվել են նաև հետևյալ անվանակարգերը`
•«Նվիրում երեխաներին»,
•«Ավանդույթները և նորարարությունը մանկավարժության մեջ»,
•«Ազգային ավանդույթները պահպանելու և փոխանցելու համար»:
«Տարվա լավագույն տնօրեն” մրցույթում սահմանվել են նաև հետևյալ անվանակարգերը»
•«Ուսումնադաստիարակչական աշխատանքները լավագույնս կազմակերպելու համար»,
•«Հայրենասիրական և գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար»,
•«Ուսուցման նորագույն մեթոդների ներդրման լավագույն փորձի համար»,
«Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթում սահմանվել են նաև հետևյալ անվանակարգերը `
•«Սիրտս նվիրում եմ երեխաներին»,
•”Երեխաների կյանքը հետաքրքիր անակնկալներով հարստացնելու համար”,
•«Բնության կրտսեր բարեկամ դաստիարակելու համար»: