Էրեբունիում լարված վիճակ է. ծեծի է ենթարկվել «Սանիթեք»-ի աշխատակիցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին Էրեբունիում լարված վիճակ է: Քիչ առաջ ականատեսներից մեկը Armlur.am-ին հայտնեց, որ «Սանիթեք» ընկերության աշխատակիցները հավաքվել են գրասենյակի գլխամասային մասնաճյուղի մոտ և պահանջել իրենց աշախատավարձերը: Սակայն պահանջը ծեծկռտուքով է ավարտվել:

Պարզվում է` աշխատավարձերը պետք է տրվեին ավելի քան մեկ շաբաթ առաջ, սակայն անհասկանալի պատճառներով ուշացրել են: Սա զայրացրել է աշխատակիցներին, և նրանք որոշել են անձամբ դիմել ղեկավարությանը:

Տեղում լարված վիճակ է ստեղծվել, մարդիկ սկսել են բողոքել, տնօրինությունից իրենց մոտ են կանչել տղամարդկանցից մեկին, ապա` ծեծված վիճակով դուրս հրավիրել. «Արյունը այդ խեղճ տղայի գլխից չի դադարում: Շտապ օգնություն ենք կանչել: Արաբների ձեռքի գործն է»,- հավելեց մեր զրուցակիցը:

Ոստիկանության լրատվական բաժնից Armlur.am-ին հայտնեցին, որ մի կնոջ կողմից ահազանգ է ստացվել, որ Արինբերդ փողոցում ամուսնուն ծեծի են ենթարկել, իրենք այժմ հիվանդանոցում են: Օպերատիվ խումբը ժամանել է հիվանդանոց: Հանգամանքները պարզվում են:




Լրահոս