Պետք է պատժեն բարձրաստիճան ոստիկաններին. Մաքսիմ Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաղրամյան պողոտայում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները շարունակում են նստացույցը։ Ինչպես հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, քիչ առաջ նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց որ իրենց պահանջները մնում են նույնը՝ չեղարկել ապօրինի որոշումը, պատժել իրենց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին։ «Պետք է պատժեն բարձրաստիճան ոստիկաններին, ոչ թե ցածրաստիճաններին, քանի որ նրանք են հրաման տվողները։ Հենց նախորդ Բաղրամյանի ցույցերի ժամանակ տեսանյութում պարզ երևում էր, որ Երանոսյան Լյովան հրամայում էր վերցնել տեախցիկները»,-ասաց նա։

«Հիմա էլ ոստիկանությունը նույն ձևով փակել է Բաղրամյան պողոտան»,- ընդգծեց նա։ Մաքսիմ Սարգսյանը չբացառեց որ իրենց նկատմամբ այսօր բռնություն կլինի. « Չենք բացառոում որ բռնություն կկիրառեն, դրա համար պետք է շատ լինենք»։




Լրահոս