ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակն անհրաժեշտ է տեղակայել Ղրիմում: Այս մասին, ինչպես հայտնում է gazeta.ru-ն, հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրոնովսկին:
«Ղրիմը կարող է դառնալ նստավայր, քաղաքական Մեքքա: Այնտեղ կարելի է նստավայր կառուցել, Միացյալ Ազգերի կազմակերպության գլխավոր գրասենյակը, այն ԱՄՆ-ից Ղրիմ տեղափոխել, որպեսզի Ղրիմը միավորեր նաև աշխարհի բոլոր ժողովուրդներին, իսկ գլխավորը, հաղորդակցությունն հարմարավետ կլինի: Ղրիմը շատ մեծ ապագա ունի այս բոլոր առումներով»,-նշել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրիմ է ժամանել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին։ Վերջինս այցի ընթացքում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։