Յուրա Մովսիսյանի գնահատականը` «Սպարտակ» – «Ռոստով» խաղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Спорт-Экспресс»-ը գնահատել է ֆուտբոլիստների խաղը`  Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրի «Սպարտակ» – «Ռոստով» խաղում։

Ըստ այդմ, «Սպարտակ»-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ստացել է 5,5 գնահատականը, իսկ լավագույնը` դարպասապահ Արտյոմ Ռեբրովն է՝ 7։

«Մովսիսյանը հաճախ էր գնդակ ստանում թիմակիցներից, սակայն օգտվել պահերից չկարողացավ։ Նա ուներ  մի քանի լավ պահեր, սակայն արդյունքի չհասավ»,- գրում է կայքը։

Հիշեցնենք, որ «Սպարտակ»-ը հաղթել է 1։0 հաշվով, իսկ  Յուրա Մովսիսյանը 61-րդ րոպեին փոխարինվել վնասվածքի պատճառով։




Լրահոս