Ինչպես հայտնի է` երեկ Տաջիկստանում տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ղեկավար մարմնի հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը, որին մասնակցելու նպատակով Սերժ Սարգսյանը մեկնել էր Դուշանբե: Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը:
Armlur.am-ն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանից հետաքրքրվեց` ինչ կտա այն Հայաստանին և ինչպես կարող է օգնել ԼՂ հարցի կարգավորմանը:
«Հայաստանը հնարավորություն ունի նախաձեռնողականությունն ավելի ակտիվացնել համակարգում և առաջարկել նաև օրակարգ, առաջնահերթություններ, որոնք նաև բխելու են Հարավային Կովկասում ամրացման խնդիրներից», – նշեց Զաքարյանը:
Անդրադառնալով ՀԱՊԿ հասցեին հնչող քննադատություններին` այն առումով, որ վերջինս չի արձագանքում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, Զաքարյանը ասաց, որ հայկական կողմը միջազգային կառույցներին ակնկալում է քաղաքական գնահատական և հասցեական մոտեցում:
«Մեր ակնկալիքները նրանում են, որ հայտարարություններում իրականությունը լինի», – հավելեց նա:
Մանրամասները` Armlur.am տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան